Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 09:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել Է. Փ.-ի (ծնված 1936 թ.) դին: