Երկրապահին չես կարող ուղղորդել, թե ում ընտրի ընտրություններում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԿՄ Աշտարակի բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանը:

«Երկապահը մարդու տեսակ է, որին չես կարող ուղղորդել։ Նա ինքը պետք է որոշի՝ ում ձայն տալ»,–շեշտեց նա

Գեղամյանը հավաստիացրեց, որ մինչ այդ էլ, երբ ԵԿՄ նախագահը ՀՀԿ–ական պատգամավոր է եղել, ԵԿՄ անդամները, միեւնույնն  է, ազատ են եղել իրենց ընտրությունում։

Նա, անդրադառնալով ԵԿՄ ղեկավար կազմին, հակադարձեց, որ կոլեգիալ՝ 7–հոգով կառավարումն անթույլատրելի է, քանի որ այն ռազմական կառույց է, ուստի պետք է լինի մեկ ղեկավար։ «ԵԿՄ–ում պետք է լինի վարչության նախագահ, որը պատերազմական գործողությունների ժամանակ դառնա զորահրամանատար։ 7–հոգանոց տարբերակը չի աշխատելու»,–եզրափակեց նա։

Նշենք, որ մի շարք նախկին երկրապահներ, որոնք Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո մտադիր են վերադառնալ կառույց, ցանկանում են, որ կառույցը չունենա նախագահ, այլ ղեկավարվի կոլեգիալ մարմնի կողմից: Մասնավորապես, այդպիսի տեսակետ ունեն Ազատամարտիկների դաշինքի անդամները: