Կոտայքի մարզի Գեղաշեն  համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Համայնքի ավագանին այսօր՝ հուլիսի 9-ին, արձանագրել է Հովհաննիսյանի հրաժարականն ու դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

Մարզպետը սահմանված ժամկետում կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: