Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին՝ Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների եւ սողանքների կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով մեծաթիվ զոհերի եւ ավերածությունների մասին, ինչի կապակցությամբ վշտակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների հարազատներին տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Ճապոնիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետեւանքները»: