Հուլիսի 10-11-ին Ստեփանակերտում կայանալու է ՀՅԴ խորհրդաժողով՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին եւ Արցախյան հիմնախնդրին:

Խորհրդաժողովին կմասնակցեն Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից հասարակական-քաղաքական դեմքեր, մտավորականներ, արվեստագետներ, գործարարներ:

Ի դեպ, NEWS.am-ի տեղեկություններով, դաշնակցությունը միտումնավոր է իր խորհրդաժողվն անցկացնում ԼՂՀ-ում: Վերջին շրջանում բավական սրվել են Սփյուռքի եւ Հայաստանի դաշնակցական կառույցների հարաբերությունները, եւ ՀՅԴ-ն այժմ հավաքվում է ճշտելու հետագա անելիքները: Տեղն էլ ընտրել են «Ոչ

ինձ, ոչ՝ քեզ» սկզբունքով: