ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում մայիսի 18-ից մինչեւ հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ստացել է շուրջ 735 դիմում-բողոք: Այս մասին NEWS.am-ին հայտնում են նախարարությունից:
Սուրեն Պապիկյանի հանձնարարականով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացվող խնդիրների արագ արձագանքման եւ դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը մայիսի 18-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ստացել է շուրջ 735 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում են ստացել 207-ը, մասնակի դրական լուծում՝ 142-ը, դեռեւս չլուծված են համարվում 225-ը, իսկ 161 դիմում գտնվում է ընթացքի մեջ։
Դիմումները հիմնականում վերաբերվել են համայնքի ղեկավարի եւ ավագանու գործունեության, քաղաքաշինության, բնակարանային եւ կոմունալ տնտեսության, տրանսպորտ ու ճանապարհաշինության, սոցիալական ապահովության, կրթության եւ առողջապահության, փախստականների ու միգրացիայի, գյուղատնտեսության եւ հողօգտագործման բնագավառներին, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերի:





























