Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ռոման արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Յուվենթուսին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Գոլի հեղինակ դարձան Վուչինիչն ու Տադեին:
Կիսաեզրափակիչում Ռոմայի մրցակիցը կլինի Ինտերը: Մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են Միլանն ու Պալերմոն:
Յուվենթուս - Ռոմա` 0:2
Վուչինիչ, 65, Տադեի, 90+1





























