Վրաստանում մահացել է խոզի գրիպի չորրորդ զոհը:

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, հունվարի 28-ի առավոտյան մահացել է երիտասարդ մի կին, ով բուժում էր անցնում Բաթումիի քաղաքային հիվանդանոցում:

Բժիշկները հաստատել են հիվանդացության փաստը:

Սա մահվան դեպքով չորրորդ դեպքն է Վրաստանում: Վրաստանում խոզի գրիպի վարակ հայտնաբերվել է 85 մարդու մոտ: