Էրզրումում մեկնարկել է Ձմեռային ունիվերսիադան: Բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը: 25-րդ Ձմեռային ուսանողական խաղերին մասնակցում են 57 երկրների մոտ 3 հազար մարզիկներ, ինչը ռեկորդային թիվ է այս մրցումների պատմությունում: Հայաստանը խաղերին չի մասնակցում: