Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ՝ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումները, որ սկսվելու են ժամը 11:00-ին, լինելու են «ՙՆախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով:
ՀՀ ԱԺ հասարակության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ լսումները նպատակ ունեն քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ բազմակողմանի քննարկում իրականացնել հրապարակված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաձեռնվող գործընթացի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները Շվեյցարիայի արտաքին քաղաքական գեռրատեսչության միջնորդությամբ հրապարակեցին նախաստորագրված արձանագրությունները՝ դիվանագիտական եւ երկկողմ հարաբերություննեի հաստատման վերաբերյալ, որոնք վեց շաբաթվա ընթացքում պետք է քննարկվեն երկրների քաղաքական ուժերի կողմից, ապա վավերացվեն խորհրդարաններում:




























