Մելբուռնում հայտնի դարձան թենիսի Մեծ Սաղավարտ շարքի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց  մենախաղի եզրափակիչի մասնակիցները: Կիսաեզրափակիչի երկրորդ խաղում բրիտանացի Էնդի Մարեյը 4:6, 7:6, 6:1, 7:6 հաշվով պարտության է մատնել իսպանացի Դավիդ Ֆերերին: Եզրափակիչում Մարեյի մրցակիցը կլինի սերբ Նովակ Ջոկովիչը, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Ռոջեր Ֆեդերերին` 7:6, 7:5, 6:4 հաշվով: