Երեքշաբթի Իրանի տարածքում տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Ղազախստանի Երկրաֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Տվյալների ազգային կենտրոնը:

Էպիկենտրոնի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 37.65 աստիճան, արեւելյան երկայնության 56.09 աստիճան:

Էներգետիկ դասն է 11.7, տեղակայման խորությունը՝ 83 կմ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, փոխանցում է RT-ն: