Շախմատի Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի ավարտին մնաց երկու տուր: 11-րդ տուրում Լեոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ եւ 7 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Միանձնյա առաջատարն ամերիկացի Հիկարու Նակամուրան է, որը սեւերով հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն եւ վաստակեց 8 միավոր:
11-րդ տուր
Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Նակամուրա (ԱՄՆ) - 0:1
Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Անանդ (Հնդկաստան) - 0,5:0,5
Արոնյան (Հայաստան) - Պոնոմարյով (Ուկրաինա) - 0,5:0,5
Կրամնիկ (Ռուսաստան) - Կարլսեն (Նորվեգիա) - 0:1
Շիրով (Իսպանիա) - Գիրի (Հոլանդիա) - 0,5:0,5
Գրիշչուկ (Ռուսաստան) - Լամի (Հոլանդիա) - 0,5:0,5
Վան Հաո (Չինաստան) - Սմիթս (Հոլանդիա) - 0,5:0,5
Մրցաշարային վիճակը. Նակամուրա` 8 միավոր, Անանդ` 7,5, Արոնյան` 7, Կարլսեն, Կրամնիկ` 6,5-ական, Վաշյե-Լագրավ` 6, Գիրի, Նեպոմնյաշչի, Պոնոմարյով, Վան Հաո - 5,5-ական, Սմիթս` 4, Լամի` 3,5, Գրիշչուկ, Շիրով` 3-ական:
12-րդ տուր. 29 հունվարի. 16.30
Անանդ - Գիրի, Պոնոմարյով - Շիրով, Լամի - Արոնյան, Սմիթս - Գրիշչուկ, Կարլսեն - Վան Հաո, Նակամուրա - Կրամնիկ, Վաշյե-Լագրավ - Նեպոմնյաշչի:




























