ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է երկիր ուրանի ներմուծման քննություն անցկացնել: Եթե այն եզրակացնի, որ ուրանի ներմուծումը տնտեսությանը վնաս է հասցնում, ապա ուրանի համար մաքսատուրքեր կսահմանվեն, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով 3 աղբյուրի:
Նշվում է, որ ԱՄՆ-ում ուրան արտադրողներն ապահովում են ներքին շուկայի պահանջմունքի միայն մոտ 5 տոկոսը, իսկ մնացյալը երկիր է ներկրվում: Ներմուծման առաջատարների թվում են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Կանադան:
Գոծակալության տեղեկություններով՝ տեղական արտադրողները ցանկանում են գրավել շուկայի մոտ 25 տոկոսը: ԱՄՆ ուրանի արտադրության Energy Fuels եւ Ur-Energy ընկերությունները հունվարին առեւտրի նախարարությանը խնդրել էին ներմուծման հնարավոր վնասի քննություն անցկացնել:




























