Արտաքին քաղաքակն ասպարեզում Հայաստանի համար լրջագույն նոր խնդիր է առաջացել, Վրաստանի հետ առկա լարվածությունները, ինչը հղի է Հայաստանի համար ծանր հետեւանքներով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«Մտահոգված եմ այդ լարվածությամբ, պետք է առնվազն հասկանալ, որ մեզ համար Վրաստանի հետ հարաբերություններն ունեն կենսական եւ ռազմավարական նշանակություն: Ըստ էության, մեր սնուցման երկու ուղիներից մեկը` Իրանից բացի, Վրաստանն է, իսկ վերջինս շատ ավելի կարեւոր է»,- ասել է Շահնազարյանը եւ հավելել, որ Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանայինից բացի աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր ունեն: Ըստ Շահնազարյանի՝ երկու երկրները կարող են համագործակցել «Nabucco» էներգատարի հարցում:

«Եթե ոչ իշխանությունները, ապա երկու երկրների ընդդիմությունները պետք է մտածեն այս մասին»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: