«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է, որ պատասխանատվության ենթարկվեն Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովի արտահերթ նիստին, հայտարարել է, թե 2008թ. մարտի 1-ի ողբեգական իրադարձությունների պիտի պատասխանատվության ենթարկվեն «Ռոբերտ Քոչարյանը՝ արտակարգ դրության ապօրինի որոշման, եւ երկրի ղեկավարի պաշտոնը ի չարս օգտագործելու համար, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը՝ ոստիկանության գործողությունների, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու գեներալ Յուրի Խաչատուրովը՝ բանակը ժողովրդի դեմ օգտագործելու, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ սպանությունները եւ հանցագործությունների իրական պատկերը չբացահայտելու,

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար»: Մարտիրոսյանը նաեւ պահանջել է պատասխատվության ենթարկել քաղաքական պատվեր կատարած բոլոր դատավորներին: