Թուրքիայի արեւելքում՝ Արդահան նահանգում նախօրեին ուժեղ կարկուտ է տեղացել։ Աթաթյուրք շրջանի վարչակազմի ղեկավար Իբրահիմ Օզերը հայտնել է, որ տեղատարափ անձրեւից հետո կարկուտ է տեղացել, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Կարկուտը վնաս է հասցրել շրջանի շատ բնակիչների ունեցվածքին»,- հայտնել է Օզերը։

Տեղի բնակիչները մտադիր է դիմել համապատասխան ատյաններ վնասը փոխհատուցելու խնդրանքով։