Կահիրեի կենտրոնում, որտեղ տեղի են ունենում զանգվածային ցույցեր, լսվում են կրակոցներ:Ականատեսների խոսքով, ցուցարարների մեջ կան նաեւ կողոպտիչներ, որոնք օգտվելով բողոքի ցույցերից փորձում են Տահրիր հրապարակի հարակից փողոցների խանութները թալանել: Զինվորականները հետապնդում են կողոպտիչներին եւ կրակ բացում նրանց ուղղությամբ:
Ցուցարարներին կոչ է արվել լքել կենտրոնական հրապարակը եւ չխանագարել հանցագործների ձերբակալմանը:
«Ալ Ջազիրայի» տվյալներով, անկարգություններում արդեն զոհվել է առնվազն 150 մարդ, մոտ 4 հազարը վիրավոր են:




























