Հայաստանի զինված ուժերի սպա Տիգրան Ավետիսյանը պաշտպանության նախարար կատարած անձնազոհ արարքի համար Սեյրան Օհանյանի կողմից ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Սյունիքի մարզում տեղակայված հրետանային դիվիզիոններից մեկում ծառայող մարտկոցի հրամանատար, կապիտան Տիգրան Ավետիսյանը մեդալի է արժանացել Գորիսի մի քաղաքացու երեք անչափահաս երեխաներից երկուսին մահից փրկելու համար:

Ծառայողական օրվա ավարտից հետո հայ սպան իր տան հարակից տարածքում աղմուկ-աղաղակ է լսում: Պարզվում է, որ այրվում էր Գորիսի բնակիչ Վահրամ Գրիգորյանի տնակը, որում մնացել էին անչափահաս երեք երեխաներ: Կապիտանը շտապում է դեպքի վայր եւ տեսնելով, որ դռնից ներս մտնելն անհնար է, առանց հապաղելու կոտրում է տնակի հետեւի պատուհանը, ներս մտնում եւ, ծխի մեջ երեխաների ձայներով առաջնորդվելով, դուրս բերում նրանցից, ցավոք, միայն երկուսին` Մարիամին եւ Դիանային: Ի ծնե հաշմանդամ` խուլ ու համր մյուս երեխային Տիգրանը խիտ ծխի մեջ չի կարողանում գտնել: Քիչ անց տնակը մոխրի է վերածվում. մնում է միայն մետաղյա կմախքը: