Ամերիկյան Fox ալիքի հայտնի հեռուստահաղորդավար Բիլլի Օ Ռայլին կասկածում է այդ երկրի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավար Ջոն Բայների հոգեկան կայունության վրա։ Այս մասին Օ Ռայլին հայտարարել է իր հեղինակային ծրագրի ժամանակ։

Ըստ լրագրողի պատմածների՝ քաղաքական գործիչը չի կարողանում  իր զգացմունքները կառավարել։ Եթե մարդը ամեն երկու րոպեն մեկ լաց է լինում, արժանի է արդյոք նա վստահության։ Ինչպես հաստատել է հեռուստահաղորդավարը, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ծիծաղում է ամերիկյան քաղաքական գործիչի վրա եւ նրան «լացկան» անվանում, գրում է «Խոսում է Մոսկվան»։

Օ ՌայլիՊուտինին համարել է մարդ, ով, մերկանալով մինչեւ գոտկատեղ, մենամարտում է արջերի հետ եւ երբեք լաց չի լինում։