Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տրանսպորտային երթեւեկության արագությունը անվտանգության նպատակներով կնվազեցվի կենտրոնի մի քանի ավտոճանապարհներին եւ արվարձաններում ներկայումս գործող 30 մղոն ժամից (շուրջ 50 կմ/ժ) մինչեւ 20 մղոն ժամ (շուրջ 30 կմ/ժ) ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է մեգապոլիսի քաղաքապետ Սադիկ Հանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նոր սահմանաչափը կհաստատվի 2020 թվականի մայիսին լարված ավտոմայրուղիների վճարովի գոտիներին, որտեղ գումար է գանձվում ավտոմեքենաների վարորդներից։ Այդ ճանաարհների ընդհանուր երկարությունը կազմում է 14,5 կիլոմետր։
Քաղաքապետի այսպիսի նախաձեռնության նպատակը, London Evening Standard թերթի փոխանցմամբ, մինչեւ 2022 թվականը 65 տոկոսով վթարների հետեւանքով զոհերի կամ վիրավորների թիվը կրճատելն է։
2016 թվականին Լոնդոնի ճանապարհներին, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 116 մարդ, իսկ 2385-ը՝ լուրջ վնասվածքներ ստացել: Մեկ տարի անց զոհերի թիվը ավելացել է 13 տոկոսով՝ կազմելով 133 մարդ:





























