Միացյալ Նահանգների արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը լիցենզիա է տվել «Ռուսալի» հյուսիսամերիկյան «դստերը»՝ Rusal America Corp-ին,  որով այն ազատվում է  ալյումինե համաձուլվածքներից մեկի ներմուծման համար 10 տոկոսանոց մաքսատուրքից: Այս մասին հայտնում է ամերիկյան Metal Bulletin հրատարակությունը՝ հղում անելով նախարարությանն առընթեր արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի փաստաթղթերին:

Բյուրոյի կողմից տրված բացառությունը վերաբերում է ալյումինե EXT510A մամլած ձուլակտորներին (ձուլակտորի չափը 14 "x 236"):

Ընդ որում փաստաթղթում չեն նշվում «Ռուսալի» եւ նրա հիմնական համասեփականատեր Օլեգ Դերիպասկայի դեմ ԱՄՆ-ի գործող պատժամիջոցները: