Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Քաթարի շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին համաձայնության են եկել, որ Ռուսաստանի հետ փոխգործակցել  անհրաժեշտ է ուժի եւ միասնության դիրքերից: Այս մասին ասված է երեքշաբթի երկու քաղաքական գործիչների միջեւ կայացած բանակցությունների ամփոփիչ հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք քննարկել են Ռուսաստանին վերաբերող հարցեր`համաձայնեցնելով Ռուսաստանի նկատմամբ ուժի եւ միասնության դիրքորոշման վրա հիմնված մոտեցման պահպանման կարեւորության շուրջ: Նրանք շեշտել են հատուկ կարեւորությունը այն բանի, որ միջազգային հանրությունը շարունակի միասնաբար աշխատել, որ հաստատուն կերպով հակազդի չարամիտ գործողություններին եւ պաշտպանի միջազգային կանոնները եւ նորմերը»,-նշված է հաղորդագրությունում։

Քաթարի շեյխը Բրիտանիայում է աշխատանքային այցով։