Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 24-ին ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 36 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 21-ամյա Արեն Ղումաշյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 35 TՍ 202 համարանիշի եւ 42-ամյա Արմեն Սարգսյանի վարած Opel Corsa մակնիշի 35 QS 289 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով Opel Corsa-ի ուղեւորը՝ Վանաձորի բնակիչ 34-ամյա Մարինե Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Բախման հետեւանքով Mitsubishi Pajero-ն կողաշրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները եւ սահմանազատել տարածքը։ Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։
.jpg)
.jpg)
.jpg)





























