Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւս համալրվում է, որի կազմում ընդգրկվելու որոշում է կայացրել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը (ՀՄԵԿ):

ՀՄԵԿ վարչության եւ տարածքային կառույցների ընդլայնված ժողովում որոշում է կայացվել, որ շարժման անդամները Անդրանիկ Նիկողոսյանի առաջնորդությամբ համալրելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, ինչպես նաեւ ՀՄԵԿ նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ` առաջիկա համագումարի աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՄԵԿ հայտարարության մեջ: