Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում հաստատելուց առաջ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն այնպիսի առաջարկ է անելու, որից Հայաստանի իշխանությունները չեն կարողանալու հրաժարվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ինքը՝ Դավիթ Շահնազարյանը՝ չմանրամասնելով, թե ինչ առաջարկ է անելու:
Ըստ Շահնազարյանի՝ որեւէ «կասկած չկա, որ Թուրքիայի խորհրդարանը ուղղակիորեն արձանագրությունների կիրառումը կկապի ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ»:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանին, ապա վերջինս, ըստ Շահնազարյանի՝ կանի այն, ինչ որ «կհրահանգվի նախագահական նստավայրից»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հրապարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները, որոնք պիտի վեց շաբաթվա ընթացքում քննարվեն երկու երկրներում, ապա վավերացվեն խորհրդարաններում:



















