«Գահերի խաղի» վերջին մասը կհեռարձակվի 2019 թվականի առաջին կեսին, ասել է HBO ընկերության տնօրեն Քեյսի Բլոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով The Hollywood Reporter-ին:

Սերիալի վերջին մասը բաղկացած կլինի 6 դրվագներից, հեռարձակման հստակ օրը դեռ հայտնի չէ:

Բլոյսը պատմել է, որ հեռուստաընկերությունն արդեն պատվիրել է «Գահերի խաղի» պրիքվելի առաջին սերիան:

 «Կսկսենք նկարահանել 2019-ի առաջին քառորդում», — հավելել է նա:

«Գահերի խաղը» սերիալը մեծ ժողովրդականություն ստացավ սյուժեի անսպասելի զարգացումների, այդ թվում գլխավոր հերոսների մահվան շնորհիվ: Սերիալը նկարահանում են 2011 թվականից, վերջին մասի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը կամ ամռանը: «Գահերի խաղը» արժանացել է «Էմմի» 38 հեղինակավար մրցանակների: