Ամերիկյան Coca-Cola-ն կբարձրացնի իր ըմպելիքների գները: Այս մասին CNBC-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Ջեյմս Քվինսին, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:
Նրա խոսքով, որոշումը կապված է ալյումինի սակագների բարձրացման հետ, որոնցից պատրաստում են ըմպելիքների տարրաները:
Coca-Cola-ի գլխավոր տնօրենը նշել է, որ գների բարձրացումը տեղի կունենա տարվա կեսերին: Թե որքանով եւ երբ գները կբարձրանան, նա չի նշել: Նա նաեւ չի ասել, թե արդյոք դա կանդրադառնա միայն ԱՄՆ-ի թե նաեւ այլ շուկաների վրա: «Պողպատի եւ ալյումինի գինն աճում է: Աշխատանքի գինն աճում է», - ասել է Քվինսը:





























