Բրիտանացի գիտնականներն ամփոփել են հերթական տարօրինակ հետազոտության արդյունքները եւ պարզել, որ կատուների սիրահարներն ավելի շատ են հակված ամուսնական անհավատարմության, քան շների տերերը: Այս մասին հաղորդում է «Planet-today»-ը:

Հայտնի չէ՝ ի՞նչն է բրիտանացիներին մղել նման հետազոտություն անցկացնել, սակայն փաստը մնում է փաստ. հետազոտողները մի ամբողջ գիտական նախագիծ են իրականացրել: Դրա շրջանակում, մասնավորապես, հարցում են անցկացրել կողմնակի արկածներ որոնողների համար հատուկ ստեղծված կայքի այցելուների շրջանում:

«Մենք կարծում էինք, որ անհավատարիմ ամուսինները շատ կլինեն շների սիրահարների շրջանում. դե, գիտեք, շան հետ զբոսանքի դուրս գալը բավական հարմար է այդ տեսանկյունից: Բայց ոչ, կատուների սիրահարները, չգիտես ինչու, ավելի հաճախ են դավաճանում, քան շների սիրահարները»,- պատմել են գիտնականները:

Նշվում է, որ կայքի այցելուներից կողմնակի արկածներ որոնողների 25%-ը կատուների սիրահար է, մինչդեռ շների տերերի պարագայում այդ ցուցանիշն ընդամենը 10% է: