Չինաստանը օդային անկախ շարժիչով սուզանավեր ունի, որոնք Ռուսաստանը նոր է սկսել մշակել, հաղորդում է Lenta.Ru- ն `վկայակոչելով The National Interest-ին:
«Չինաստանը հաջողությամբ մշակել եւ օդային անկախ շարժիչով դիզելաէլեկտրական սուզանավեր է թողարկել ի տարբերություն Ռուսաստանի, որը մինչ օրս չի կարողացել համատեղելի տարբերակ ստեղծել 677 նախագծի իր սուզանավերի համար», հայտարարում է հոդվածի հեղինակ Դեյվ Մաջումդարը:
Նա նշում է, որ թեեւ Ռուսաստանը առավել բարդ տեխնոլոգիական սպառնալիք է սուզանավային պատերազմի կոնտեքստում, Չինաստանը ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր է դառնում: Փորձագետը նշում է, որ հուլիսին օդային անկախ շարժիչով առաջին չինական սուզանավը երկար ժամանակ խորասուզված է մնացել:
Օդային անկախ շարժիչը թույլ է տալիս սուզանավին առանց մակերեսին բարձրանալու լողալ: Ռուսաստանում նման տեխնոլոգիաների ուղղությամբ աշխատում են «Մալախիտ» եւ «Ռուբին» կոնստրուկտորական բյուրոներում:




























