Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ողջունել է Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ծրագրից հրաժարվելու` պաշտոնական Վաշինգտոնի որոշումը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Լեհաստանում եւ Չեխիայում նման համակարգեր տեղակայելու ԱՄՆ մտադրությունից հրաժարվելուն:
Մեդվեդեւն ընդգծել է, որ դա պատասխանատու մոտեցում է խնդրին, եւ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ այս ոլորտում:
Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր չտեղակայելու որոշման մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ը ծրագրում է ավելի ճկուն պաշտպանական համակարգ ստեղծել:




























