Գազայի հատվածի հետ սահմանին իսրայելցի զինվորականների հետ բախումների հետեւանքով երկրորդ պաղեստինցին է զոհվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան:

Ավելի վաղ հաղորդվել էր արեւելյան Խան Յունիս քաղաքում մեկ զոհի եւ 85 տուժածի մասին, որոնք հիվանդանոց են տեղափոխվել: Տուժածներից 5-ը ծանր վիճակում են:

«2 պաղեստինցի է զոհվել, Ռաֆահ քաղաքում 14-ամյա տղան հրազենային վնասվածք է ստացել գլխին: 185 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- հաղորդել է գործակալության աղբյուրը՝ նշելով, որ տուժածների թվում 14 երեխա, 10 կին եւ 3 բուժաշխատող կա:

Իսրայելցի զինվորականները նշում են, որ բողոքի ակցիաներին շուրջ 7 հազար պաղեստինցի է մասնակցում, որոնք անվադողեր են այրում, իրենց ուղղությամբ քարեր, հրահեղուկ նյութերով շշեր եւ ինքնաշեն պայթուցիկ նյութեր նետում: Ի պատասխան՝ բանակը հատուկ միջոցներ եւ հրազեն է կիրառում: