Պաղեստինը կհամաձայնի ԱՄՆ-ի միջնորդությանը պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման հարցում միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը մասնակցի բանակցություններին որպես միջնորդ, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Մոսկվայում Պաղեստինի պետության դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը:
«Մենք մերժում ենք ամերիկյան ծրագիրը եւ ԱՄՆ-ի միջնորդությունը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պաղեստինը հրաժարվել է միակողմանի ամերիկյան նախաձեռնությունից: Եթե մենք բանակցություններ սկսենք, իսկ մենք պատրաստ ենք դրանք վաղվանից սկսել, մենք պնդում ենք նոր միջնորդի մասին: Մենք համոզված ենք, որ կամ (Մերձավոր Արեւելքի) քառյակը կամ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները պետք է միասին անցկացնեն բանակցությունների այս փուլը », - ասել է Նոֆալը:
Նեթանյահուն բազմիցս ասել է, որ պաղեստինցիների հետ կարգավորման հարցում այլընտրանք չի տեսնում ամերիկյան միջնորդությանը: Նա պատրաստ է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ նախաձեռնությունների հետ, որը նախագահության առաջին օրվանից խոստանում է իսրայելցիներին եւ պաղեստինցիներին վերադարձնել բանակցային սեղանին եւ օգնել դրանք արդյունավետ ավարտի հասցնել:





























