Երեւանում վրաերթ է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 27-ին ժամը 15:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացի Հ.Մ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի (ինքնությունը չի հաջողվել պարզել):
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:





























