Հուլիսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը եւ հայտնվել հանդիպակաց ուղեմասում, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հուլիսի 27-ին, ժամը 13.30-ին, ուղեւորը` 1983 թ. ծնված Սուրեն Մարկոսյանը, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: