Վայոց ձորի մարզում, հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում 41-ամյա Արտակ Ս.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Արտակ Ս.-ի ուղեւորներ 20-ամյա Ռոբերտ Չ.-ն եւ 20-ամյա Միքայել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ծառայել են Արցախի պաշտպանության բանակում եւ զորացրվել ու վերադառնում էին տուն, իսկ եթե բետոնե արգելապատնեշը չլիներ, ապա ավտոմեքենան մի քանի մետր կգլորվեր ձորը։
.jpg)
.jpg)





























