Հուլիսի  27-ին հաղորդվել էր Ա. Դ-ին Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց փողոցում տեղակայված «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտակայքում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկելու մասին:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Դ-ին ծեծի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ 1993թ. ծնված Գ. Յ-ն: