Ֆրանսիայի Բրիոլա կոմունայի քաղաքապետը քաղաքում մոծակների արգելման մասին հրաման է հրապարակել։ Սա քաղաքացիների բողոքի արձագանքն է եղել, քանի որ հուլիսին տեղ գտած հեղեղումներից հետո մոծակների քանակն ավելացել էր, հայտնում է «Մոյա պլանետան»։ Իշխանությունները նաեւ թակարդներ են տեղադրել այդ միջատների համար քաղաքապետարանի, տարրական դպրոցների եւ մանկապարտեզների մոտ։
«Այսպիսի երգիծական մեթոդով ես փորձել եմ քաղաքացիներին ցույց տալ, որ իրականում դրա դեմ ոչինչ չեմ կարող անել»,-նշել է քաղաքապետը։
Սակայն, տարօրինակն այն է, որ հրամանից հետո մոծակների քանակը նվազել է, թեեւ հասկանալի է, որ պարզապես համընկել է։




























