Երեւանի Խորենացու փողոցում պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 29-ին ժամը 18:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մովսես խորենացու փողոցի թիվ 148 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է CPS բենզալցակայանի հենասյանը, կա 4 տուժած:

Վարորդը եւ ուղեւորը՝ Ա. Զ.-ն (2000 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, մյուս ուղեւորը՝ Տ. Պ.-ն (2002 թ.) հոսպիտալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ:

Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Զ.-ինը եւ Տ. Ա.-ինը՝ բավարար: Ուղեւոր Ա. Պ.-ն չի տուժել: