Գեղարքունիքի մարզում այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Ռաֆայել Մանուկյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 23 ՕՕ 010 համարանիշի և Հայրավանք գյուղի բնակիչ, 38-ամյա Կառլեն Համբարձումյանի վարած ՎԱԶ-2103 մակնիշի 34 PQ 554 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ռ. Մանուկյանի ուղևոր, համագյուղացի, 53-ամյա Հովիկ Աթեյանը և 03-ի վարորդ Կ. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Բախման արդյունքում 2 ավտոմեքենաները միասին դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հսկայական քարերի վրա: Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Գավառի հրշեջ-ծառայողները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:





























