Անթալիայում ձերբակալվել են բնակարանային գողությամբ զբացվող 5 Վրաստանի քաղաքացիներ, որոնցից երկուսը՝ կին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։
Տասնյակ բնակարանային գողություններ կատարած վրացի հանցախմբին Անթալիայի ոստիկանությունը երկար փնտրտուքից հետո ի վերջո կալանեց։ Խմբի անդամները իրենց հետ բերած հատուկ գործիքներով կոտրում կամ բացում էին բնակարանների կողպեքները եւ թալանում դրանք։ Հանցախումբը կասկածից դուրս մնալու համար 1.5 տարեկան երեխայի հետ էր ժամանել Անթալիա եւ հատուկ տպավորություն ստեղծել, որ ընտանիք է։ Հանցախմբի ապրած բնակարանից հայտնաբերվեցին բազմաթիվ զարդեր, բջջային հեռախոսներ, ձեռքի համակարգիչներ եւ թանկարժեք այլ իրեր։
Թուրքական թերթը գրում է, թե Անթալիայի ոստիկանության աշխատակիցները հիմա, գումար հավաքելով, 1.5 տարեկան երեխայի համար գնում են կաթ, տակդիրներ եւ խաղալիքներ։



















