Լոնդոնի հեղինակավոր Քենսինգթոն շրջանի բնակիչը իր անկողնում մեկ մետրանոց թագավորական պիթոնի է հայտնաբերել: Արթնանալով, նա իր կողքին օձ է տեսել, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Փակելով ննջասենյակի դուռը, կինը շտապել է զանգել կենդանիների պաշտպանության միությանը:
Սակայն ժամանած աշխատակցները չեն գտել օձին եւ կնոջը թողել են իրենց կոորդինատները այն դեպքում, եթե օձը նորից հայտնվի: Հաջորդ երեկո, պիթոնին, այնուամենայնիվ, նույն տան սանդուղքի մոտ բռնել են:




























