Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը ներկայացրել է IV-XVII  դարերի հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի նախնական տեսքը, որը տեղի կունենա սեպտեմբերին 22-ին եւ կտեւի մինչեւ հունվարի 13-ը:

Ինչպես նշված է նյութում, սա առաջին խոշոր ցուցահանդեսն է, որը նվիրված է համաշխարհային համատեքստում հայ ժողովրդի գեղարվեստական եւ մշակութային նվաճումներին 14-րդ դարերի ընթացքում`«4-րդ դարից, երբ հայերը իրենց հայրենիքում՝ Արարատ լեռան ստորոտում քրիստոնյա դարձան եւ մինչեւ 17-րդ դարը, տարածաշրջանում հայտնվեցին հայերեն տպագրված առաջին գրքերը երբ հայերը վերահսկում էին համաշխարհային առեւտրային ճանապարհները»:

Ցուցահանդեսում հիմնականում ցուցադրվելու են ցուցանմուշներ Մայր աթոռ սուրբ Էջմիածնից, «Մատենադարան» հնագույն ձեռագրերի ինստիտուտից եւ Երեւանի պատմության թանգարանից, ինչպես նաեւ մի շարք ցուցանմուշներ Երուսաղեմի «Սուրբ Հակոբյանց» եկեղեցուց, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից եւ Մխիթարյան Միաբանությունից: Նյու-Յորքում ցուցահանդեսի համար նյութեր կտրամադրեն նաեւ Գյուլբենկյան հիմնադրամը եւ որոշ ոչ հայկական աղբյուրներ: