Ֆրանսիայի խորհրդարանը վերջապես հավանություն է տվել օրինագծին, որը վերջնականապես արգելում է  միջնակարգ եւ տարրական դպրոցներում բջջային հեռախոսների եւ հաղորդակցության այլ միջոցների օգտագործումը, հաղորդում է «Մեդուզան»:

Բացառություն կարող է արվել, եթե սմարթֆոնների օգտագործումն անհրաժեշտ է կրթական նպատակներով: Բացի դրանից գաջեթները կարող են շարունակել օգտագործել հաշմանդամություն ունեցող երեխաները:

Բջջային հեռախոսների արգելքը կվերաբերի ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին: Կանոնները կարող են ուժի մեջ մտնել ուսումնական տարվա սկզբից: