Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2014 թվականին պաշտոնը ստանձնելու պահից շարունակում է մեծացնել իր ժողովրդականությունը երկրի բնակչության շրջանում։ Սրա մասին է վկայում նաեւ YouTube հարթակում նրա ալիքի բաժանորդագրությունների քանակը՝ երկուշաբթի այն հասել է 1 միլիոն մարդու, իսկ երեքշաբթի առավոտյան՝ 1 001 545 մարդու։
Նշենք, որ Հնդկաստանի վարչապետը ակտիվ է YouTube հարթակում, նա այստեղ է տեղադրում իր հանրային ելույթների, խորհրդարանում իր ելույթների, արտասահմանյան շրջագայությունների տեսանյութերը։
Հավելենք, որ Մոդին մեծ ժողովրդականություն է վայելում նաեւ այլ սոցցանցերում։ Այսպես, նրա Facebook–ի էջին բաժանորդագրված են ավելի քան 43 միլիոն մարդ, իսկ Twitter–ում՝ շուրջ 44 միլիոն հետեւորդ։



























