ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեքսիկայում սպանությունների հետեւանքով մահացության ռեկորդային մակարդակի պայմաններում հարավային սահմանին անվտանգության ուժեղացման անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Պատճառներից մեկը, որի պատճառով սահմաններին պետք է ուժեղ անվտանգություն, Մեքսիկայում սպանությունների հետեւանքով  մահացության մակարդակի աճն է՝ 2017 թվականին՝ 27 տոկոսով, սպանվել է 31174 մարդ, դա ռեկորդ է։ Դեմոկրատները բաց սահմաններ են ցանկանում։ Ես սահմաններին առավելագույն անվտանգություն եմ ցանկանում, ինչպես նաեւ ԱՄՆ ներգաղթային եւ մաքսային քաղաքականության (ICE)  ու մեր իրավապահ մարմինների նկատմամբ հարգանքը»,–գրել է Թրամփը իր թվիթերյան էջում։