Իրանի նախագահի ավագ խորհրդականը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հարգել Իրանի ժողովրդին եւ վերադառնալ իրանական միջուկային համաձայնագրին: Այսպիսով, Համիդ Աբութալեբին մեկնաբանել է ցանկացած պահի Իրանի ղեկավարության հետ առանց նախապայմանների հանդիպելու պատրաստակամության մասին Թրամփի հայտարարությունը, հաղորդում է Tasnim-ը:
«Իրանի մեծ ժողովրդի հանդեպ հարգանքը, թշնամանքի նվազեցումը եւ Իրանի միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի վերադարձը հիմք կդնեն (լարվածությունը մեղմելու համար)»,- Twitter-ում գրել է նա:
Նա նաեւ ընդգծել է, որ 2013 թվականին Հասան Ռոհանիի եւ ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի միջեւ հեռախոսազրույցը հիմնված էր Իրանի այն համոզման վրա, որ երկու կողմերը կարող են երկխոսության հանձնառության միջոցով վստահության հաստատման համար միջոցներ ձեռնարկել:
«Իրանի միջուկային համաձայնագիրը դարձել է երկխոսության հավատարմության ձեռքբերում եւ այն պետք է ընդունել», - ասել է նա:




























