Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայրենակիցներին կոչ է անում առաջիկա հանրաքվեի ժամանակ աջակցել երկրի վերանվանմանը: Հավանության արժանանալու դեպքում երկիրը կոչվելու է «Հյուսիսային Մակեդոնիա», հաղորդում է AP-ն:
Վարչապետ Զորան Զաեւը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ի հանրաքվեն ժողովրդի համար «պատմական որոշում» ընդունելու հնարավորություն է: Երկրի անվան փոփոխությունը կօգնի վերջ դնել Հունաստանի հետ երկարատեւ վեճին, ինչը խանգարում էր Մակեդոնիային ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցել:
Զաեւը մակեդոնացիներին կոչ է արել «ասել» այո եւ օգտվել Եվրամիության կողմից առաջարկվող հնարավորություններից: «Ասենք, այո, «ՆԱՏՕ-ին անդամակցելու միջոցով երաշխավորված կայունությանը եւ անվտանգությանը»:



























