ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների ներկայացուցիչները կասկածում են, որ Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է կառուցում  նույն հետազոտական կենտրոնում, որտեղ արտադրվել են երկրի առաջին բալիստիկ հրթիռները, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածք: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Հրատարակության համաձայն, կան նոր վկայություններ, ներառյալ արբանյակներից նկարներ, որ Փհենյանի ծայրամասի օբյեկտում երկու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքներ են տարվում: