Սաուդյան Արաբիայի թագավորը որոշել է արձակուրդն անցկացնել դեռեւս չկառուցված Նեոմ «ապագայի քաղաքում»: Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ, թագավոր Սալմանը Նեոմեում հանգստի եւ առողջացման նպատակով որոշ ժամանակ կանցկացնի:
Daily Mail-ը նշում է, որ սաուդյան թագավորը հանգստի համար անսովոր վայր է ընտրել՝ հաշվի առնելով, որ սովորաբար նախընտրում է ֆրանսիական ռիվյերայում, Իսպանիայի հարավում կամ Մարոկկոյում հանգստանալ:
«Ապագայի քաղաքի» կառուցման նախաձեռնությունը պատկանում է նրա որդուն՝ թագաժառանգ Մուհամմեդին: Քաղաքի կառուցումը 500 մլրդ կարժենա:
.jpg)
.jpg)



























